Զբոսաշրջության ազգային վարչությունն այս տարի հյուրընկալել է ավելի քան 350 օտարերկրյա լրագրողների և տուրօպերատորների
Զբոսաշրջության ազգային վարչությունն այս տարի հյուրընկալել է ավելի քան 350 օտարերկրյա լրագրողների և տուրօպերատորների

Վրաստանի զբոսաշրջային ուղղությունը հանրահռչակելու նպատակով 2023 թվականին Վրաստան են այցելել աշխարհահռչակ լրագրողներ, ինֆլուենսերներ և բլոգերներ։ Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

«Երկրի զբոսաշրջային ներուժի մասին հոդվածներ, բլոգներ, ռեպորտաժներ և տեսանյութեր պատրաստել են այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ «The Guardian», «Forbes», «The Financial Times», «Elle», «The Times», «Marie-Claire», «National Geographic», «Saveur», «Vogue», «The Sunday Times», «The Huffington Post», «Sueddeutsche Zeitung» եւ այլն։

Միլիոնավոր ընթերցողներ, սոցցանցերի օգտատերեր և հեռուստադիտողներ ամբողջ աշխարհում ծանոթացան Վրաստանի մասին պատրաստված հարյուրավոր հոդվածներին ու ռեպորտաժներին։

Այս տարի, ընդհանուր առմամբ, Վրաստանում Զբոսաշրջության ազգային վարչության կողմից կազմակերպվել է 67 տեղեկատվական և 13 ճանաչողական շրջագայություն»,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։