Զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանում ուկրաինացի զբոսաշրջիկների համար թեժ գծի հեռահամար է հրապարակել
Զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանում ուկրաինացի զբոսաշրջիկների համար թեժ գծի հեռահամար է հրապարակել։
Նրանց խոսքով՝ զբոսաշրջիկները, ովքեր պետք է օգտվեն ժամանակավոր կացարանի ծառայություններից, պետք է զանգահարեն 144-3։
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությանը հանձնարարվել է պետական ֆինանսավորմամբ ապահովել Վրաստանում ուկրաինացի զբոսաշրջիկների ժամանակավոր կացության համար համապատասխան պայմաններ։
Ուկրաինայի քաղաքացուն, ով փետրվարի 1-ից փետրվարի 23-ը մտել է Վրաստանի տարածք, պետության կողմից կտրամադրվի անվճար կացարան և սնունդ։ Ծառայությունից օգտվելու կարիք ունեցող զբոսաշրջիկները պետք է զանգահարեն թեժ գծին՝ 144-3»,- ասվում է տեղեկատվության մեջ։