Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցել է Լատվիայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած Blttour 2023 զբոսաշրջային ցուցահանդեսին։
Բալթյան երկրների խոշորագույն ցուցահանդեսներից մեկում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը ներկայացվել էր Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի, Իմերեթի ուղղությունների կառավարման կազմակերպության 11 ընկերություններով։
Blttour 2023-ին Վրաստանի ստենդի ցուցահանդեսի այցելուները ծանոթացան երկրի զբոսաշրջային արտադրանքին։
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի զբոսաշրջային ներուժի շնորհանդես։ Ապագա համագործակցությունը պլանավորելու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի զբոսաշրջության, ավիաընկերությունների, ասոցիացիաների, զբոսաշրջային հարթակների և մեդիա ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների շրջանակում նրանք ծանոթացել են թռիչքների, համատեղ զբոսաշրջային ուղղությունների, զբոսաշրջության վերականգնման դինամիկային վերաբերող տեղեկատվությանը։
Ռիգայի զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են 33 երկրների շուրջ 300 ընկերություններ և կազմակերպություններ: Blttour 2023-ն ունեցել է մինչև 23 հազար այցելու։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։