Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է իսրայելական բարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերության ներկայացուցիչներին
Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է իսրայելական բարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերության ներկայացուցիչներին

Իսրայելի առաջատար I24 հեռուստաընկերությունը հաղորդումներ և ռեպորտաժներ է պատրաստում Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին։ Հեռուստաընկերության նկարահանող խումբը գտնվում է Վրաստանում՝ Զբոսաշրջության ազգային վարչության հրավերով։

Մամուլի շրջագայության շրջանակներում I24 ալիքի լրագրողները կայցելեն Թբիլիսի, Մցխեթա, Ղվարելի, Սիղնաղի և Բոդբե։ Իսրայելական լրատվամիջոցների ներկայացուցիչները լուսանկարել են Ազգային թանգարանը և Դավիթ Բաազովի անվան վրացի հրեաների պատմության և վրաց-հրեական հարաբերությունների թանգարանները։

«Իսրայելը առաջնահերթ շուկաներից մեկն է, որը շատ արագ է աճում, և մեզ համար կարևոր է այս ուղղությամբ մարքեթինգային գործունեություն ծավալել։ Մենք ներկայումս հյուրընկալում ենք լրագրողներին հանրաճանաչ ծրագրից, որը հեռարձակում է հեռուստատեսային հաղորդումներ ոչ միայն Իսրայելում, այլև միջազգային մակարդակով: Շրջայցի շրջանակներում պատրաստված հաղորդումներն ու հոլովակները հեռուստատեսության հետ մեկտեղ կտարածվեն ինտերնետ հարթակներում։ Այս նախագիծը շատ կարևոր է, քանի որ այն լրացուցիչ հնարավորություն է մեր զբոսաշրջային ներուժը հնարավորինս ծանոթացնելու իսրայելական շուկային», – ասաց Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին։

«Ես որպես լրագրող շատ բան գիտեի Վրաստանի մասին։ Իսրայելում ես մշակութային ժառանգության մասին հաղորդում եմ վարում: Մենք միշտ ցանկացել ենք գալ Վրաստան, որն առանձնանում է իր պատմությամբ և շատ հետաքրքիր վայր է ճանապարհորդների համար։ Ես միշտ լավ պատկերացում ունեի Վրաստանի մասին, բայց այն, ինչ տեսա, գերազանցեց իմ սպասելիքները։ Վրաստանում շատ զբոսաշրջիկներ կան Իսրայելից, այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք և պատրաստում ենք ծրագիրը։ Ես ամերիկացի եմ, 10 տարի է, ինչ ապրում եմ Իսրայելում և անընդհատ լսում եմ Վրաստանի մասին։ Ձեր երկիրն ուսումնասիրելու համար Իսրայելում հանդիպեցի վրացիների, ինչպես նաև Վրաստան մեկնած զբոսաշրջիկների։ Իսրայելում բոլորը սիրում են Վրաստանը, այն շատ սիրված ուղղություն է»,- ասում է շոուի վարող Էմիլի Ֆրենսիսը։

Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի քարտուղարությունը։