Զբոսաշրջության ազգային վարչությունը և բիզնես օմբուդսմենը աշխատանքային հանդիպում են ունեցելԶբոսաշրջության արդյունաբերության դաշինքի ներկայացուցիչների հետ
Զբոսաշրջության ազգային վարչությունը և բիզնես օմբուդսմենը աշխատանքային հանդիպում են ունեցելԶբոսաշրջության արդյունաբերության դաշինքի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության պետի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին և բիզնեսի օմբուդսմենի պաշտոնակատար Նինո Կվետենաձեն հանդիպել են Զբոսաշրջության արդյունաբերության դաշինքի ներկայացուցիչների հետ:

Այդ մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:

Նրանց խոսքով, 27 ասոցիացիաներ և գործընկեր կազմակերպություններ միավորված են Զբոսաշրջության արդյունաբերության դաշինքում և ընդհանուր առմամբ ներառում են ավելի քան 2000 տնտեսվարող սուբյեկտներ:

Ըստ վարչակազմի, հանդիպմանը դաշինքի անդամները Զբոսաշրջության ազգային վարչակազմին և բիզնես օմբուդսմենին տեղեկացրել են 2021 թվականի գործողությունների ծրագրի մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն զբոսաշրջության ոլորտում ճգնաժամը հաղթահարելու համար:

Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության արդյունաբերության մեջ ստանդարտների ներդրման, օրենսդրական դաշտի նախապատրաստման, համատեղ տեղեկատվական բազայի մշակման հարցերը:

«Այսօր քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` զբոսաշրջության օրենսդրական դաշտը, տեղեկատվական համատեղ տվյալների շտեմարանի մշակում, հետկովիդյան շրջանում անվտանգության նորմեր և առկա մարտահրավերները հաղթահարելու համար հատուկ գործողությունների իրականացման ուղիներ: Կարծում եմ, որ ապագա համագործակցությունը շատ արդյունավետ կլինի, և մենք այս գործընթացում լավ արդյունք կստանանք մասնավոր հատվածի ներգրավմամբ», – ասաց Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին: