Զբոսաշրջության ազգային վարչություն. Պատրաստվում է նոր տեսահոլովակ՝ Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին նոր տեսահոլովակ է պատրաստվում։
Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է հայտնի նկարահանող խմբին Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ նոր զբոսաշրջային տեսահոլովակ նկարահանելու համար: Նկարահանող խումբը Վրաստան է այցելել Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ Վրաստանի գլխավոր հյուպատոսության համակազմակերպմամբ։
«Mystery Box»-ի բարձր վարկանիշ ունեցող տեսանկարահանող թիմը՝ «Jacob + Katie Schwarz»-ը, Վրաստանի մասին տեսահոլովակ կնկարահանի 8K որակի ֆորմատով։ Շրջայցի շրջանակներում 4 հոգուց բաղկացած խումբը եղել է Թբիլիսիում, Մցխեթայում, Զուգդիդիում, Մեստիայում, Ուշգուլիում, Մարտվիլիում, Քութայիսիում։ Տեսահոլովակում կներկայացվեն Վրաստանի բնությունը, հանգստավայրերը, մշակույթը, հուշարձանները, խոհանոցն ու գինին։ Տեսանյութը կտեղադրվի «Jacob + Katie Schwarz»-ի «YouTube»-ի էջ։
«Jacob + Katie Schwarz»-ի YouTube էջն ունի 726,000 բաժանորդ և ընդհանուր առմամբ 385 միլիոն դիտում:
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի քարտուղարությունը։