Զբոսաշրջության ազգային վարչություն. Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը գրում է Վրաստանի լեռնային զբոսաշրջության ներուժի մասին
«2023 թվականին Վրաստանում կանցկացվի դահուկավազքի և սնոուբորդի աշխարհի առաջնությունը,- այս վերնագրով հոդված է հրապարակում աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի՝ «ITB Berlin»-ի ամսագիրը։ Առցանց հրատարակությունը ընթերցողներին է ներկայացնում Վրաստանի ձմեռային հանգստավայրերը։ Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
«Վրաստանի ձյունածածկ լեռները ձգվում են 1200 կիլոմետր։ Լեռները երկրի ամենամեծ հարստություններից են՝ հնագույն մշակույթի, համեղ ուտեստների, գինեգործության ավանդույթի և հյուրընկալության հետ մեկտեղ: Ճանապարհորդները կարող են շատ լավ արկածներ կազմակերպել Վրաստանի լեռնային հանգստավայրերում: Գուդաուրիում և Բակուրիանիում ենթակառուցվածքները նորացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Բոլորովին նոր հանգստավայրերն են Գոդերձին և Մեստիան»,- գրում է «ITB Berlin»-ը։
Հոդվածում մեջբերում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին. «Աշխարհի գավաթի անցկացումը Բակուրիանիում կարևոր իրադարձություններից և ձեռքբերումներից մեկն է մեր երկրի համար, այն նպաստում է ոչ միայն այս հանգստավայրերի տնտեսական զարգացմանը, այլև ձմեռային մարզաձևերի բարելավմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացմանը»։
Ըստ «ITB Berlin» ամսագրի՝ 2023 թվականին Վրաստանը որպես հյուրընկալող երկիր կներկայացվի «ITB Berlin» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, երկիրն արդեն պատրաստվում է հաջորդ տարվա ցուցահանդեսին, որտեղ կտեղակայվի Վրաստանի միասնական գովազդային ստենդը:
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։