Զբոսաշրջության ազգային վարչություն. 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 1 208 462 միջազգային ճանապարհորդ
Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակում է հունվար-մարտ ամիսների միջազգային ճանապարհորդների վիճակագրական տվյալները։
Զբոսաշրջության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 1 208 462 միջազգային զբոսաշրջիկ, ինչը նախահամաճարակային տվյալների 74,7%-ով վերականգնում է, իսկ 2022 թվականի հունվար-մարտի համեմատ աճը կազմում է + 109,6%:
«Հատուկ աճ է դիտվում միջազգային զբոսաշրջային այցելությունների մասով։ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է կատարվել 845 332 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 2019 թվականի տվյալների 95,8 տոկոսով վերականգնում է, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է +83,8 տոկոս։
Միջազգային ճանապարհորդների և միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հաշվարկվում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ մշակված մեթոդաբանության համաձայն»,- նշված է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։