Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ մարտին օտարերկրյա այցելուների թիվն աճել է 236,9 տոկոսով
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ մարտին օտարերկրյա այցելուների թիվն աճել է 236,9 տոկոսով:
2022 թվականի մարտին Վրաստան է կատարվել 188 354 միջազգային այցելություն, ինչը 236,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։
Զեկույցի համաձայն, ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից Վրաստան է կատարվել 106 994, օդային՝ 78 954, ծովային՝ 1 354, երկաթուղային՝ 1 052 այցելություն։
Կոնկրետ երկրների տվյալները հետևյալն են՝ Թուրքիա՝ 42 421 այցելու, Ռուսաստան՝ 22 536 այցելու, Հայաստան՝ 21 990 այցելու, Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 17 145 այցելու, Ադրբեջան՝ 14 554 այցելու, Իսրայել՝ 12 308 այցելու, Իրան՝ 7 070 այցելու , Ուկրաինա՝ 6 375 այցելու, Ղազախստան՝ 5 358 այցելու, Բելառուս՝ 5 260 այցելու, Սաուդյան Արաբիա՝ 3 360 այցելու, Հնդկաստան՝ 2 790 այցելու, Ուզբեկստան՝ 2 001 այցելու, Լեհաստան՝ 1 770 այցելու, Ֆիլիպիններ 1735 այցելու: