Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ մարտին օտարերկրյա այցելուների թիվն աճել է 160,1 տոկոսով
2022 թվականի մարտին Վրաստան է կատարվել 214 644 միջազգային այց, ինչը 160,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից Վրաստան է կատարվել 127 068 այց, օդային՝ 85 469, ծովային՝ 1066, երկաթուղային՝ 1041:
Կոնկրետ երկրների տվյալները հետևյալն են՝ Թուրքիա՝ 35 959 այցելու, Ռուսաստան՝ 33 556 այցելու, Հայաստան՝ 32 228 այցելու, Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 20 936 այցելու, Իսրայել՝ 15 709 այցելու, Ուկրաինա՝ 13 018 այցելու, Ադրբեջան՝ 11 360 այցելու , Բելառուս՝ 7 507 այցելու, Ղազախստան՝ 6 032 այցելու, Իրան՝ 5 994 այցելու, Ուզբեկստան՝ 3 291 այցելու, Գերմանիա՝ 2 787 այցելու, Լեհաստան՝ 2 087 այցելու, ԱՄՆ՝ 2 013 այցելու, Հնդկաստան՝ 1964 այցելու։