Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ ինը ամսվա ընթացքում միջազգային զբոսաշրջային այցով Վրաստան է ժամանել գրեթե վեց միլիոն մարդ
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակում է 2024 թվականի I-III եռամսյակների վիճակագրական տվյալները։ Հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել 5 794 661 միջազգային ճանապարհորդ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը +4,1% է։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստանէ այցելել 3,992,842 միջազգային զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով +9,2%-ով։
«Միջազգային ճանապարհորդների և զբոսաշրջիկների աճ է գրանցվել նաև 2024 թվականի երրորդ եռամսյակում։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 2 773 594 միջազգային ճանապարհորդ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը +2,5% է։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում տեղի է ունեցել 1 մլն 869 հազար 26 միջազգային զբոսաշրջային այցելություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը +8,3 տոկոսով ավելի է»,- նշվում է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։