Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականի հունվարին Վրաստան օտարերկրյա այցելուների թիվն աճել է 424,4 տոկոսով։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականի հունվարին Վրաստան օտարերկրյա այցելուների թիվն աճել է 424,4 տոկոսով։

2022 թվականի հունվարին Վրաստան է կատարվել 177 072 միջազգային այց, ինչը 424,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,- այս մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից Վրաստան է կատարվել 86 734 այց, 89 044-ը՝ օդային ճանապարհով, 485-ը՝ ծովային, 809-ը՝ երկաթուղային։

Կոնկրետ երկրների տվյալները հետևյալն են՝ Թուրքիա՝ 31 775 այցելու, Ռուսաստան՝ 28 381 այցելու, Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 22 119 այցելու, Հայաստան՝ 19 606 այցելու, Ուկրաինա՝ 12 631 այցելու, Իսրայել՝ 8 240 այցելու, Ադրբեջան՝ 7 221 այցելու, Ղազախստան՝ 4 552 այցելու, Սաուդյան Արաբիա՝ 4 439 այցելու, Իրան՝ 4 083 այցելու, Բելառուս՝ 3 678 այցելու, Ուզբեկստան՝ 3 339 այցելու, Ֆիլիպիններ՝ 2 026 այցելու, Հնդկաստան՝ 1 927 այցելու, Լեհաստան՝ 1849 այցելու: