Զբոսաշրջային հոսքերն ավելացնելու նպատակով Զբոսաշրջության ազգային վարչությունը զբոսաշրջային հարթակներից մեկի՝ «Skyscanner»-ի հետ համատեղ նոր արշավ է սկսել
Գերմանիայից, Լեհաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից զբոսաշրջային հոսքերն ավելացնելու նպատակով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը նոր արշավ է սկսել աշխարհում ամենամեծ զբոսաշրջային հարթակներից մեկի՝ «Skyscanner»-ի հետ։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ արշավի շրջանակներում «Skyscanner» կայքում տեղադրվել են Վրաստանի զբոսաշրջային ներուժը պատկերող պաստառներ։
«Հատուկ բաժնում (Country Explorer) բեռնվում են տեղեկություններ Վրաստանի մասին, գովազդային նկարներ և հոդվածներ։ Արշավը ներառում է Վրաստանի մասին տեղեկատվության տեղադրում սոցիալական ցանցերում՝ «Instagram»-ում, «Facebook»-ում և «TikTok»-ում: Արշավի ակնկալվող արդյունքը մինչև 4 000 000 տպավորություն և 1 500 000 հասանելիություն է։ Նոր մարքեթինգային արշավը մեկնարկել է նոյեմբերի 30-ին և կշարունակվի մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը»,- նշված է Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության մեջ։