Զբիգնև Ռաու. Լեհաստանը հետևողականորեն աջակցում և ապագայում կշարունակի աջակցել վրացական հասարակության ձգտումներին դեպի եվրոպական և անդրատլանտյան ինտեգրում
Զբիգնև Ռաու. Լեհաստանը հետևողականորեն աջակցում և ապագայում կշարունակի աջակցել վրացական հասարակության ձգտումներին դեպի եվրոպական և անդրատլանտյան ինտեգրում

Լեհաստանը հետևողականորեն աջակցում է և ապագայում կշարունակի աջակցել վրացական հասարակության ձգտումին դեպի եվրոպական և անդրատլանտյան ինտեգրում, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն վրացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։

Լեհաստանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Լեհաստանն ակտիվորեն աջակցում է Վրաստանին։

«Նախագահ Լեխ Կաչինսկին 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում վճռականորեն աջակցեց Վրաստանին քարտեզի տրամադրմանը, և երբ Ռուսաստանը ագրեսիա իրականացրեց Վրաստանի դեմ, նա առաջնորդեց տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը դադարեցնելու այդ ագրեսիան։ Հենց ռուսական իմպերիալիզմը կասեցնելու համար, որպեսզի բոլոր եվրոպացիները զարգացման հավասար հնարավորություն ունենան, Եվրամիությունը Լեհաստանի նախաձեռնությամբ սկսեց Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որում ներառված էր նաև Վրաստանը։ Հաշվի առնելով այս բոլոր պատճառները՝ Լեհաստանը հետևողականորեն աջակցում և ապագայում կշարունակի աջակցել վրացական հասարակության ձգտումին դեպի եվրոպական և անդրատլանտյան ինտեգրում»,- ասել է Ռաուն։