Գորիում տեղի է ունեցել զբաղվածության ֆորում . Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ աշխատանքային միջոցառմանը մասնակցել են խոշոր, շղթայական ապրանքանիշերի և տեղական փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ ներկայացրել են 30 ընկերությունների ավելի քան 500 աշխատատեղ։
Ֆորումը շխատանք փնտրողներին հնարավորություն տվեց անձամբ տեղեկատվություն ստանալ գործատուներից և ընտրել ցանկալի թափուր աշխատատեղը։ Միջոցառումը կազմակերպվել էր Զբաղվածության խթանման պետական գործակալության, Շիդա Քարթլիի պետական հոգաբարձուների և Գորիի քաղաքապետարանի կողմից՝ «Երիտասարդական ձեռներեցությունը հանուն գյուղի զարգացման» կազմակերպության աջակցությամբ։
Ֆորումին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարական և ոչ կառավարական հատվածների ներկայացուցիչներ:
«Զբաղվածության խթանման պետական գործակալությունը նման ֆորումներ մշտապես անցկացնում է։ Միջոցառումների նպատակն է կապ ստեղծել աշխատանք փնտրողներին և բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև ։ 2022 թվականին գործակալությունը Թբիլիսիում և մարզերում անցկացրել է 15 ֆորում, որտեղ ներկայացված են ավելի քան 5000 թափուր աշխատատեղեր»,- ասվում է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ։