Զազա Սարալիձեն կառավարությանը կոնկրետ քայլերի իրականացման համար ժամկետ է տվել մինչև հունիսի 10-ը
Զազա Սարալիձեն կառավարությանը կոնկրետ քայլերի իրականացման համար ժամկետ է տվել մինչև հունիսի 10-ը

Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն կառավարությանը կոնկրետ քայլերի իրականացման համար ժամկետ է տվել մինչև հունիսի 10-ը: Այս մասին նա հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով նա մնում իր իր դիրքորոշման վրա:

«Եթե չեն լինի կոնկրետ քայլեր, ապա ես մնալու եմ նույն դիրքորոշման վրա, համակարգը պետք է վերանա»,-ասել է Զազա Սարալիձեն:

Զազա Սարալիձեի խոսքերով, իշխանությունները ժամանակ ունեն մինչև հունիսի 10-ը:

«Բոլորը պետք է ձերբակալվեն, և սպանողը, և նրանք ովքեր թաքցրել են հանցանքը, թե որ քննիչը ինչ հանցանք է գործել, որ դատախազն ինչ հանցանք է գործել, ով էր թաքցնում հանցանքը և այլն»,-հայտարարել է Սարալիձեն:

Նրա խոսքերով, մինչև հունիսի 10-ը նա հետևելու է գործընթացներին, սակայն ցույցերը չեն դադարեցվելու:

Զազա Սարալիձեն վարչապետի հետ հանդիպել է այսօր: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թոդուաձեն, Սարալիձեի ընտանիքի փաստաբան Նեստան Լոնդարիձեն և Սարալիձեի կինը:

Մինչ այդ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը, Մալխազ Մաչալիկաշվիլիին, իսկ այս րոպեներին նա հանդիպում է, Խորավայի փողոցում սպանված անչափահասի՝ Լևան Դադունաշվիլիի ծնողներին:

 

Թողնել մեկնաբանություն