Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին գնացել են վարչապետի հետ հանդիպման
Զազա Սարալիձեն, փաստաբանի և ժողովրդական պաշտպանի հետ միասին գնացել է վարչապետի հետ հանդիպման:
Այս մասին տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը:
Կառավարության գրասենյակ է մտել նաև Մալխազ Մաչալիկաշվիլին, փաստաբանի հետ միասին:
Սարալիձեն և Մաչալիկաշվիլին մինչ շենք մտնելը մեկնաբանություն չեն արել:
Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն երեկ խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ: Այսօր կառավարության վարչության մամուլի ծառայությունից առաջին ալիքին ասել են, որ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի հետ:
Բացի այդ, կառավարության գրասենյակ է գնացել ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Կառավարության գրասենյակի մոտ են գտնվում նաև ցույցի կազմակերպիչներից մեկը Զվիադ Կուպրավան և քաղաքական գործիչներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan