Զազա Սարալիձեի լրատվությամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանից ազատ են արձակվել այսօր ձերբակալված անձինք

17:13, 31.05.2018

Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հոր, Զազա Սարալիձեի լրատվությամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանից ազատ են արձակվել, քաղաքային դատարանի մոտ ցույցի ժամանակ ձերբակալված անձինք:

Այս մասին Զազա Սարալիձեն հայտարարել է դատախազության մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ:

«Գիորգի Գախարիան բաց է թողել իմ ընկերներին: Նա ստիպված էր բաց թողել նրանց: Անօրեն կերպով ձերբակալել էին և սահմանափակել նրանց ազատությունը»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:

Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով վճռի հայտարարելուն հետևել է աղմուկ: Դատարանի մոտ ձերբակալել են մի քանի մարդու:

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր կայացրել է մեղադրական դատավճիռ, Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության գործով մեղադրյալ երկու անձի նկատմամբ: Կոնկրետ, մեղադրյալի նախնական գիտակցմամբ, անչափահասի կանխամտածված սպանության և սպանության փորձի համար, դատարանը անչափահաս մեղադրյալներին ճանաչել է մեղավոր: Դատարանի մեղադրական դատավճռով, Գ. Բ.-ն մեղավոր է ճանաչվել ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ն մեղավոր է ճանաչվել, ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեին կանխամտածված սպանության փորձի մեջ: Նույն դատավճռով, ներկայացված մեղադրանքում Գ. Բ.-ն, Գ. Ջ.-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբակային սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ի կողմից իրականացրած հանցանքը վերաորակավորվել է, որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ ծանրացված պայմաններում:

Տուժածների մերձավորները չեն համաձայնում դատարանի որոշման հետ: Որոշումը կայացնելուց հետո Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն մերձավորների հետ միասին գնացել է գլխավոր դատախազության մոտ, որտեղ անց է կացնում բողոքի ցույց:

Նմանատիպ