Զազա Օքուաշվիլու և Լևան Ղիփիանիի հեռախոսազրույցների ձայնագրությունը կեղծ է և պատրաստված է մոնտաժի միջոցով
Զազա Օքուաշվիլու և Լևան Ղիփիանիի հեռախոսազրույցների ձայնագրությունը կեղծ է և պատրաստված է մոնտաժի միջոցով

Վրաստանի կառավարության դատախազությունը տեղեկություն է տարածում Զազա Օքուաշվիլու և Լևան Ղիփիանիի հեռախոսազրույցի ձայնագրությունների շուրջ Լևան Սամխարաուլիի փորձաքննության բյուրոյի կողմից անցկացված փորձաքննության մասին:

«ԶԼՄ-ներում նախորդ ձայնագրությունների հետ կապված, հանրային բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով, մեկ անգամ ևս մեկնաբանում ենք, որ Թբիլիսիի դատախազության քննչական մասում տարբեր լրատվամիջոցներով Լևան Ղիփիանիի և Զազա Օքուաշվիլու միջև զրույցի հավանական ձայնագրության տարածման հետ կապված, 2018 թվականի սեպտեմբերի 12-ին հետաքննություն էր սկսվել 180-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է ուրիշին պատկանող մեծ քանակությամբ գումարի խաբեությամբ սեփականացում:

 

Եզրահանգման համաձայն, բոլոր ձայնագրություններում կա ֆոնային աղմուկի անհամապատասխան փոփոխություններ: Լեզվաբանական հետազոտության ժամանակ եղել են բազմաթիվ անհապատասխանություններ հարցուպատասխանի ժամանակ, ոչ բնական, անհամապատասխան ինտոնացիոն պատկեր:

Զազա Օքուաշվիլու և Լևան Ղիփիանիի հեռախոսազրույցների ձայնագրությունը կեղծ է և պատրաստված է մոնտաժի միջոցով:

Գործի շուրջ շարունակվում է հետաքննությունը»,- նշված է գլխավոր դատախազության տեղեկությունում: