Զազա Նադիրաձեն Եվրոպայի չեմպիոն է
Զազա Նադիրաձեն Եվրոպայի չեմպիոն է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, ժամը 15:00-ին տեղի է ունեցել Կանոե մարզաձևում Եվրոպայի առաջնության ՝200 մետր սպրինտի եզրափակիչը:

Երեկ, առաջին փուլում (C1 հիթ), Զազա Նադիրաձեն 39,026 վարկյան արդյունքով, 7 մրցակիցների միջև զբաղեցրել է առաջին տեղը և այդ արդյունքով անցել եզրափակիչ:

Եզրափակիչում Նադիրաձեն 200 մետր սպրինտը ծածկել է 39,200 վրկ.-ում և 0,024 վարկյանով առաջ է անցել ռուս՝ Իվան Շտիլից: Երրորդ տեղը զբաղեցրել է բելառուս Արտսեմ Կոզիրը, որը Զազայից ետ է մնացել 0,268 վարկյանով:

Վրաց մարզիկը 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը ձեռք բերված արծաթե մեդալին ավելացրել է ոսկե մեդալ: