Զազա Նադիրաձեն աշխարհի գավաթին նվաճել է արծաթե մեդալ (տեսանյութ)

Հունգարիայի Սզեգեդ քաղաքում ընթանում է Կանոե մարզաձևում աշխարհի առաջնությունը: Մրցաշարին Վրաստանը ներկայացնում են մարզիկներ՝ Զազա Նադիրաձեն և Մուրման Մալանիան:

Վրաց մարզիկները մասնակցել են 200 մետր սպրինտի եզրափակիչին: Զազա Նադիրաձեն զբաղեցրել է մրցանակային տեղ, և շատ քիչ է պակասել ոսկե մեդալ նվաճելուց:

Առաջին տեղը զբաղեցրել է լիտվացի Վադիմ Կորոբովը, որից Նադիրաձեն ետ է մնացել միայն 0,078 վարկյանով և նվաճել արծաթե մեդալ: Երրորդ տեղը զբաղեցրել է լիտվացի Հերիկաս Զուստաուտասը: Մուրման Մալանիան զբաղեցրել է 8-րդ տեղը: