Զատկի տոնի կապակցությամբ մայիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ են նշանակվել
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ մայիսի 5-ին և 6-ին նախատեսված են ավտոբուսային լրացուցիչ երթուղիներ։
«Մայիսի 5-6-ը կստեղծվի ավտոբուսային ինը ժամանակավոր երթուղի։ Ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ավտոբուսները կշարժվեն Մուխաթգվերդիի, Վաշիլիջվարիի, Կուկիայի, Նոր Կուկիայի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելեյի, Վելիի և Վարկեթիլիի գերեզմանատների ուղղությամբ։
Ավտոբուսները կշարժվեն Մետրո «Մարջանիշվիլի», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի» և «Դիդուբեի» կայարանների վերին և ստորին ելքերից, Կայարանի հրապարակից (Թբիլիսի Ցենտրալ), Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից, Վարկեթիլի III միկրոշրջանից։
Նշված ավտոբուսներից քաղաքացիները երկու օր անվճար կօգտվեն»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։