Զատկի տոնի կապակցությամբ լրացուցիչ գնացքներ կգործարկվեն Թբիլիսի-Բաթումի և Թբիլիսի-Փոթի ուղղությամբ
Զատկի տոնի կապակցությամբ լրացուցիչ գնացքներ կգործարկվեն Թբիլիսի-Բաթումի և Թբիլիսի-Փոթի ուղղությամբ

Զատկի տոնի կապակցությամբ լրացուցիչ գնացքներ կգործարկվեն Թբիլիսի-Բաթումի և Թբիլիսի-Փոթի ուղղությամբ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի երկաթուղին։

«Հարգելի ուղևորներ.

Սուրբ Զատիկի կապակցությամբ ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի և ապրիլի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղություններով Վրացական երկաթուղին նշանակում է լրացուցիչ երթուղիներ:

Տոմսերը կարելի է ձեռք բերել.

Մեր կայքի միջոցով՝ ticket.railway.ge, արագ վճարման սարքերով, Վրացական երկաթուղու տոմսարկղում, Վրացական երկաթուղու գործընկեր ընկերությունների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։