Զատիկի կապակցությամբ Թբիլիսիի գերեզմանոցների ուղղությամբ երթևեկելու են անվճար ավտոբուսներ
Թբիլիլսիի քաղաքապետարանի որոշմամբ, ապրիլի 28-ին և 29-ին, 08:00-ից մինչև 20:00-ն Թբիլիսիի գերեզմանոցների ուղղությամբ կերթևեկեն անվճար ավտոբուսներ:
Մուխաթգվերդիի և Վաշլիջվարիի գերեզմանոցների ուղղությամբ ավտոբուսը տեղաշարժվելու է «Դիդուբե» մետրոկայանից, դեպի Կուկիա-Մախաթա՝ Կայարանի և Կոտե Մարջանիշվիլու հրապարակներից, դեպի Սաբուրթալոյի գերեզմանոց՝ «Դելիսի» մետրոկայանից, դեպի Թբիլիսիի ծովի գերեզմանոց՝ «Սարաջիշվիլի» մետրոյից:
Հարության տոնի կապակցությամբ, ապրիլի 27-ին, երկարաձգվելու է մետրոյի աշխատանքը և 23:00-ից մինչև ապրիլի 28-ի 04:00-ն ուղևորներին սպասարկելու անվճար: