Զատիկի կապակցությամբ անվճար ավտոբուսներ կուղևորվեն Թբիլիսիի գերեզմանոցներ
Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, ապրիլի 8-ին և 9-ին, 8:00-ից մինչև 20:00-ն Թբիլիսիի գերեզմանոցների ուղղությամբ երթևեկելու են անվճար ավտոբուսներ:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկությամբ, մունիցիպալ տրանպորտը ուղևորներին Մուխաթգվերդիի և Վաշլիջվարիի գերեզմանոցների կտանի «Դիդուբե» մետրոկայանից, Կուկիայի և Մախաթայի գերեզմանոցներ՝ «Կայարան» և «Մարջանիշվիլի» հրապարակներից, Սաբուրթալոյի գերեզման՝ «Դելիսի» մետրոկայանից, իսկ Թբիլիսիի ծովի գերեզմանոց՝ «Սարաջիշվիլի» մետրոյից, ինչպես նաև Վելիի գերեզմանոց տանող ավտոբուսը կանգ կառնի Դոդո Ճիճինաձեի փողոցի 25-րդ շենքում, իսկ Վարկեթիլիի գերեզմանոցի ուղղությամբ կտեղաշարժվի ավտոբուս «Վարկեթիլի» մետրոյից և Շուամթա փողոցի 10-րդ կվարտալից:
Բացի այդ, Զատիկի կապակցությամբ, ապրիլի 7-ին, մետրոն 23:00-ից մինչև ապրիլի 8-ի առավոտյան 4:00-ը ուղևորներին կսպասարկի անվճար: