Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղևորներին մինչև ժամը 04:00-ն
Սուրբ Զատիկի գիշերը քաղաքացիների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով մետրոպոլիտենը կաշխատի մինչև առավոտյան ժամը 04:00-ն։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նույն գիշերը՝ ժամը 23:00-ից, մետրոն լրացուցիչ ժամանակով կսպասարկի ուղևորներին անվճար։
Բացի այդ, ըստ Կախա Կալաձեի, ապրիլի 16-ին և 17-ին կստեղծվեն ժամանակավոր ավտոբուսային երթուղիներ, որոնք կաշխատեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Մուխաթգավեդի, Վաշլիջվարի, Կուկիա, Նոր Կուկիա, Մախաթա, Սաբուրթալո, Ղրմաղելե, Վելի և Վարկեթիլի գերեզմանատների ուղղությամբ։
«Նշված երթուղիներով շարժվող ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար։ Ավտոբուսները շարժվելու են մետրոկայաններից՝ «Մարջանիշվիլի», «Դիդուբե», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի», ինչպես նաև Կայարանի հրապարակից, Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից և Վարկեթիլի III մասիվից, մասնավորապես. Շուամթա և Աբաշվիլի փողոցների խաչմերուկից»,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետը։