Զապորոժյեի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 113-ի
Երեկ Զապորոժիեի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 113-ի։ Նրանցից 59-ը հոսպիտալացված է, որից 10-ի վիճակը ծանր է։
Ռուսական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ։
Ռուսական հարձակումը Զապորոժիե քաղաքի վրա տեղի է ունեցել երեկ մոտավորապես ժամը 16:00-ին։
Օկուպացիոն ուժերը կառավարվող օդային ռումբերով հարձակվել են մարդաշատ փողոցի վրա։
Վնասվել են հասարակական տրանսպորտը և բազմահարկ շենքը։