Զապոռոժյեի վրա Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման արդյունքում առնվազն 28 մարդ վիրավորվել է, և ենթակառուցվածքներ են վնասվել

10:05, 02.05.2025

Ռուս զինվորականները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Զապորոժիեի վրա։ Հարձակման արդյունքում առնվազն 28 մարդ վիրավորվել է։

Զապոռոժյեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի տվյալներով՝ մայիսի 1-ի գիշերը Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Զապոռոժյեի ուղղությամբ առնվազն 10 հարված են իրականացրել անօդաչու սարքերով։

«Ռուսները հարվածել են քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Վնասվել են բնակելի շենքեր, համալսարան և ենթակառուցվածքային օբյեկտ», – նշել է Ֆեդորովը։

Հարձակման հետևանքով մի քանի վայրում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մի մասն օգնություն է ստացել տեղում։ Փրկարարական և վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ