Զապորոժիեի տեղական իշխանությունների տվյալներով՝ անցած ցերեկ ու գիշեր ռուսական ուժերը կրակ են բացել 114 անգամ
Զապորոժիեի տեղական իշխանությունների տվյալներով՝ անցած ցերեկ ու գիշեր ռուսական ուժերը կրակ են բացել 114 անգամ

Զապորոժիայի տեղական իշխանությունների տվյալներով՝ անցած օր ու գիշեր ռուսական ուժերը 114 անգամ կրակ են բացել 19 տարբեր բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեք իրավապահ։ 31-ամյա ոստիկան է սպանվել։ Վիրավորվել են նաև մեկ ընտանիքի չորս անդամներ։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ զինված ուժերը կարողացել են առաջ շարժվել Ռաբոտինո բնակավայրի մոտ, որտեղ, ըստ արևմտյան փորձագետների, ուկրաինական ուժերի հիմնական ջանքերը մոբիլիզացվել են հակահարձակման մեկնարկից ի վեր։

Նաև շարունակվում է հարձակումը Մելիտոպոլի և Բերդյանսկի վրա։