Զապորոժիեի ատոմակայանում սկսվել են վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում սկսվել են վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները։
Գրոսը նշել է, որ չորս շաբաթ տևած էլեկտրաէներգիայի անջատումից հետո աշխատանքները սկսվել են տեղական հրադադարի գոտիների հաստատման արդյունքում։
«Էլեկտրաէներգիայի վերականգնումը կարևոր է միջուկային անվտանգության համար։ Երկու կողմերն էլ կառուցողականորեն աշխատել են ատոմակայանի հետ՝ ապահովելու համար համալիր վերանորոգման ծրագրի շարունակականությունը», – ասել է Գրոսը։