Զանգվածային պատվաստումներին հավանաբար կանցնենք հուլիսից. Ամիրան Գամղրելիձե
Հուլիսից, ամենայն հավանականությամբ, մենք կանցնենք այսպես կոչված զանգվածային պատվաստման: Ես նկատի ունեմ զանգվածային պատվաստումները, երբ պահեստում կունենանք պատվաստանյութերի առնվազն կես միլիոն չափաբաժին, – այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, այժմ տարվում են ուղղակի բանակցություններ, երկիր տարբեր պատվաստանյութեր ներմուծելու վերաբերյալ: Ըստ Գամղրելիձեի, տարվա ընթացքում Վրաստանը պատվաստանյութեր կստանա տարբեր արտադրողներից:
«Երկրում տեղեկատվական արշավն աստիճանաբար կակտիվանա: Մենք կունենանք ոչ միայն Չինաստանում պատրաստված պատվաստանյութ, ինչպես գիտեք, ուղղակի բանակցություններ են ընթանում: Նախարարությունը երեկ պայմանագիր է ստացել երկրորդ շատ խոստումնալից պատվաստանյութի համար, դա «Նովովաքսի» պատվաստանյութն է: Բանակցությունները շարունակվում են շուրջ երկու ամիս: «Նովովաքսը» պատվաստանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում: Նա արտոնագիր է տվել Հնդկաստանի «Սերում ինստիտուտին» մեկ միլիարդ չափաբաժին արտադրելու համար, որով պետք է համալրվի «Կովաքս» հարթակը: Բացի «Կովաքսից», մենք ուղղակի բանակցություններ ունենք «Սերում ինստիտուտի» հետ: Այժմ խոսվում է «Նովովաքսի» պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին գնելու մասին:
Բացի այդ, երկիրը բանակցություններ է վարում «Փայզերի» հետ, ոչ թե «Կովաքսի» միջոցով, այլ ուղղիղ բանակցություններ: Մենք սպասում ենք «Փայզերը» գնելու պայմաններին: Բանակցություններ են ընթանում նաև «Ջոնսոն և Ջոնսոնի» հետ: Այդ պատճառով տարվա ընթացքում երկրում կլինեն տարբեր պատվաստանյութեր, այդ թվում ` հենց «Աստրազենեկան», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: