Զաքիր Հասանով. Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման կարևոր հարթակ է

15:08, 02.10.2026

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման կարևոր հարթակ է,- այս մասին Շուշա քաղաքում Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զաքիր Հասանովն ընդգծել է, որ երեք երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Ադրբեջանցի նախարարը նշել է, որ մի աշխարհում, որտեղ աճում է քաղաքական լարվածությունը և ի հայտ են գալիս տարբեր բարդություններ, պետությունների միջև համակարգումն ու փոխգործակցությունը հատուկ նշանակություն են ստանում:

«Մենք գոհ ենք համագործակցության զարգացման դինամիկայից և մտադիր ենք համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել ու խորացնել այն»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Շուշայում անցկացված Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 13-րդ եռակողմ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել երեք երկրների միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ձեռք բերված արդյունքների, տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների և ռազմական անվտանգության հարցերի շուրջ:

Նմանատիպ