Զահեսի-Ռուսթավի ուղղությամբ երթևեկությունը մասնակիորեն սահմանափակված է

19:37, 03.03.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ Զահեսի-Ռուսթավի ուղղությամբ երթևեկությունը մասնակիորեն սահմանափակված է։

«Աշխատանքներ են տարվում Թբիլիսիի միջազգային մուտքի ճանապարհի 34-րդ կմ-ում գտնվող երկաթուղային էստակադայի վնասված ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման ուղղությամբ։ Դրա պատճառով Զահեսի-Ռուսթավի ուղղությամբ կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունն արգելված է։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցները կշարունակեն երթևեկել մասնակի սահմանափակումներով», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։

Նմանատիպ