Զահեսի բնակավայրում մեկնարկում են վրացի հերոս հրետանավորների անունը կրող կամրջի պլանային աշխատանքները,- հայտնում է քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ նշված տարածքում կիրականացվի դեֆորմացիոն կարերի վերականգնում, վնասված բեկորները կվերականգնվեն։
«Նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 21-ին՝ ժամը 23:00-ից, երկու շաբաթով կամրջի վրա երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի, եւ երթեւեկությունը հնարավոր կլինի միայն մեկ գոտիով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից։