Զաալ Ուդումաշվիլիի խոսքով, Թբիլիսիում տեղի կունենա լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի
«Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլիի խոսքով, Թբիլիսիում տեղի կունենա լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի:
Նրա խոսքով, որոշումն ընդունվել է քաղխորհրդի այսօրվա նիստում:
Զաալ Ուդումաշվիլիի փոխանցմամբ, քննարկվում են հանրահավաքի անցկացման օրն ու ժամը:
«Այսօր ոչ միայն «Ազգային շարժումն» ու ընդդիմությունը, ամբողջ հասարակությունը ներգրավված է կարեւոր գործընթացներում: Այս գործընթացի երկու ուղղություն կա: Մեկն այն է, որ բանտարկված երրորդ նախագահը պետք է շատ շուտ ազատ արձակվի, և մենք անցկացնենք ընտրությունների երկրորդ փուլերը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ շատ կարևոր է հաղթանակը, որը մեր ձեռքերում է, ավարտին հասցնել և վերջապես հաղթել «Վրացական երազանքին»: Այսօր մենք դա քննարկեցինք քաղխորհրդի նիստին և ընդունվեց կոնկրետ որոշում, այդ թվում՝ Թբիլիսիում ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի լայնածավալ հանրահավաք կանցկացվի: Ինչ վերաբերում է հանրահավաքի օրվան ու ժամին, դա այս պահին քննարկվում է, մենք տարբեր հարցեր ենք քննարկում: Հետեւաբար, այժմ չենք կարող նշել ամսաթիվը, հանրահավաքի ճշգրիտ օրը կհայտարարվի ավելի ուշ: Սա էր այսօրվա քաղխորհրդի հիմնական թեման: Մեծ հանրահավաք է լինելու, իհարկե, հանրահավաքներ են լինելու ինչպես մարզերում, այնպես էլ Թբիլիսիում», – ասել է Զաալ Ուդումաշվիլին: