Զաալ Ուդումաշվիլի. Էլենե Խոշտարիան միշտ աչքի է ընկել նրանով, որ եղել է պայքարի առաջնա​​գծում, հիմա ևս իր քայլով ապացուցեց դա
Զաալ Ուդումաշվիլի. Էլենե Խոշտարիան միշտ աչքի է ընկել նրանով, որ եղել է պայքարի առաջնա​​գծում, հիմա ևս իր քայլով ապացուցեց դա

Էլենե Խոշտարիան միշտ աչքի է ընկել նրանով, որ եղել է պայքարի առաջնա​​գծում, հիմա ևս իր քայլով ապացուցեց դա,- ասել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին։

Ինչպես նշել է Զաալ Ուդումաշվիլին, Միխեիլ Սահակաշվիլին ոչ միայն պետք է ազատ արձակվի բանտից, այլ մինչ այդ պետք է ստանա լիարժեք բժշկական օգնություն։

«Վրաստանի երրորդ նախագահը չի կարող հույսը դնել մեկ ռեանիմոբիլի վրա, երբ Սաակաշվիլին 35 օր է հացադուլ անում։ Էլենե Խոշտարիան միշտ աչքի է ընկել նրանով, որ եղել է պայքարի առաջնա​​գծում, հիմա ևս իր քայլով ապացուցեց դա։ Յուրաքանչյուր ժամը կարևոր է Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին։

Էլենե Խոշտարիան երեկ ասել է, որ խորհրդարանի շենքում հացադուլ է սկսում եւ միայն ջուր է ընդունելու։ Նրա խոսքով, ինքը հացադուլ կանի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա։