Զաալ Ուդումաշվիլի. Դժվար է մեկնաբանել Ղարիբաշվիլիի քաղաքական հայտարարությունները, մեր խնդիրն է պաշտպանել Սահակաշվիլիի առողջությունն ու անվտանգությունը
Շատ դժվար է մեկնաբանել Իրակլի Ղարիբաշվիլիի քաղաքական հայտարարությունները, դա հավանաբար գիտության այլ ոլորտից է, բայց այն, ինչ մենք լսում ենք վերջին օրերին, հոգեվարքի մեջ գտնվող իշխանության հայտարարություններ են,- ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին։
Ուդումաշվիլիի խոսքով, իրենց խնդիրն է պաշտպանել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունն ու ֆիզիկական անվտանգությունը։
«Վարչապետից լսել ենք, որ ստացվում է, որ երրորդ նախագահն ունի ինքնասպանության իրավունք ու դա օրենքում գրված է, կարծում եմ, որ դրանից այն կողմ ոչինչ չի կարելի ասել, բայց «Վրացական երազանքին» ու վարչապետին հաջողվում է ավելի ու ավելի զարմացնել հանրությանը: Սա ուղղակի հուշում է, որ իշխանությունն ուղղակիորեն որոշել է սպանել Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս խոսքերն այլ բան չեն ապացուցում։ Մեր խնդիրն է պաշտպանել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունն ու ֆիզիկական անվտանգությունը»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին։