Զլատան Իբրագիմովիչը 10 տարի անընդմեջ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը զիջեց Անդրեաս Գրանկվիստին
Զլատան Իբրագիմովիչը 10 տարի անընդմեջ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը զիջեց Անդրեաս Գրանկվիստին

Շվեդիայում կայացել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության արարողությունը:

Գլխավոր մրցանակը ստացել է Շվեդիայի հավաքականի և Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի ավագ Անդրեաս Գրանկվիստը:

Նրա ճանաչումը կարելի է գնահատել որպես պատմական, քանզի 2007 թվականից անընդմեջ 10 տարի այդ մրցանակին արժանանում էր Շվեդիայի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ Զլատան Իբրագիմովիչը:

Այս տարի նա զբաղեցրել է երրորդ տեղը: Երկրորդ տեղում է գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Փորսբերգը: