ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Համապատասխան որոշումը նա կայացրել է մայրաքաղաքի ընտրողների կոմիտեի հանձնակարարականի հիման վրա: Կոմիտեի նիստն անցկացվել է Շվեյցարիայում, 2019 թվականի հունիսին: Ծրագրի կարգախոսն է՝ «Եվ քո հաջորդ գիրքն է…»:
Ծրագիրն ուղղված է երիտասարդների միջև ընթերցանության ժողովրդականացման համար արդի տեխնոլոգիաների կիրառմանը: Ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում, ծրագիրը ներառում է մի քանի կարևոր լայնամասշտաբ ակտիվություն:
Միջոցառման գլխավոր նպատակը ընթերցանության ժողովրդականացումը և սոցիալական բոլոր խավերի համար գրքի մատչելիության ապահովումն է:
2021 թվականին, Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակներում միջոցառումները մեկնարկելու են գրքի և հեղինակային իրավունքների համաշխարհային օրը, ապրիլի 23-ին: Քաղաքները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անվանվում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք, պարտավորվում են ողջ տարվա ընթացքում կազմակերպել գրքի ընթերցանության ժողովրդականացման հետ կապված միջոցառումներ: