ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իսրայելից ծանուցագիր է ստացել կազմակերպությունը լքելու մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իսրայելից ծանուցագիր է ստացել կազմակերպությունը լքելու մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ուրբաթ պաշտոնական ծանուցագիր է ստացել Իսրայելի իշխանություններից, որով տեղեկացվում է, որ երկիրը դուրս է գալիս կազմակերպության կազմից։

«Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ ես այսօր ծանուցագիր եմ ստացել Իսրայելի կառավարությունից 2018 թվականի դեկտեմբերի 31-ին երկրի կողմից կազմակերպությունը լքելու վերաբերյալ»,- ասվում է Ազուլեի հաղորդագրությունում։

«Ես խորապես ցավում եմ՝ համարելով, որ հենց կառույցի շրջանակում, ոչ թե դրանից դուրս պետությունները կարող են ավելի լավ գործել՝ կազմակերպության իրավասությանն առնչվող ոլորտներում տարաձայնությունները լուծելու նպատակով»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 12-ին կառույցից դուրս գալու մասին էր հայտարարել նաև ԱՄՆ-ն։  Ավելի ուշ նման կարգադրություն էր տվել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։

Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1949 թվականից։ 2017 թվականին երկիրը դժգոհություն էր հայտնել Համաշխարհային ժառանգության ցանկում Հեբրոնը (Էլ Հալիլ) որպես պաղեստինյան օբյեկտ ներառելու առնչությամբ։