ՅՈՒՆԻՍԵՖ-ը վիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի դպրոցներին տրամադրել է պաշտպանիչ միջոցներ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի դպրոցներին տրամադրել է պաշտպանիչ միջոցներ

Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ էկատերինե Դգեբուաձեն այցելել է Գորիի թիվ 3 հանրային դպրոց, որտեղ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի և Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլի հետ ծանոթացել է դպրոցի ենթակառուցվածքին և հանրակրթական հաստատությանը փոխանցել վարակի կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսներ:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ դպրոցներում անվտանգ միջավայր ապահովելու համար։ Այս համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ճապոնական «Սարայա» ընկերությունը նախարարությանն անվճար տրամադրել են «Կովիդ-19»-ի պաշտպանից միջոցներ, որը կտրամադրվի Վրաստանի բոլոր դպրոցներին՝ որպես լրացուցիչ պարագաներ։ Էկատերինե Դգեբուաձեն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին և և նշել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախարարության գլխավոր գործընկեր կազմակերպություններից մեկն է, որն ի սկզբանե ակտիվորեն ներգրավված է դպրոցներում վիրուսի կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման գործում: Այդ թվում հատկապես կարևոր են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և նախարարության կազմակերպած տեղեկատվական հանդիպումները Covid-ի դեմ պատվաստումների վերաբերյալ, որոնց մասնակցել է մինչև 3000 ուսուցիչ ամբողջ Վրաստանում։

Նշենք, որ մինչև ընթացիկ ուսումնական տարվա սկիզբը Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցները համալրվել են համաճարակի կառավարման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով, որը կազմակերպել է Կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը։ Ճապոնական «Սարայա» ընկերության կողմից նախարարությանը տրամադրված 140 տոննա ախտահանիչ լուծույթը դոնոր կազմակերպության լրացուցիչ աջակցությունն է, ինչը հատկապես կարևոր է համաճարակի կառավարման գործընթացում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։