Յուտայի հանրային անվտանգության դեպարտամենտ - Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածյալը դեռևս հետախուզվում է
Պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողի որոնումները շարունակվում են։
Յուտայի հանրային անվտանգության դեպարտամենտը հայտնել է, որ Քըրքի սպանության մեջ կասկածվող երկու անձինք ավելի ուշ ազատ են արձակվել, քանի որ նրանցից ոչ մեկը որևէ կապ չի ունեցել կրակոցների հետ։
«Կրակողի որոնումները շարունակվում են», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը սոցիալական ցանցերում գրել էր, որ Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է։