Յուրի Մեչիթով. Երբեմն ասում եմ, որ հանրահավաքներին միշտ ծերերով ենք հավաքվում, երիտասարդների մեջ անվստահություն կա
Երբեմն ասում եմ, որ հանրահավաքներին միշտ տարեցներով ենք հավաքվում, երիտասարդների մեջ անվստահություն կա,- այս մասին հայտարարել է ֆոտոարվեստագետ Յուրի Մեչիթովը՝ Առաջին ալիքի՝ «Նախագահական ընտրություններ 2018» հաղորդմանը հյուրընկավելիս:
Յուրի Մեչիթովը հիշել է, որ տարիներ առաջ ակցիաներին մեծ մասը երիտասարդներ էին, որը և պատկերվել է այն ժամանակվա իր լուսանկարներում:
«Վերջին տարիներին ասում եմ, նոր հանրահավաքներին ծերերով ենք հավաքվում – պայմանականորեն եմ ասում ծերեր: Ինձ նկատի չունեմ, չնայած իմ տարիքին: Երիտասարդներում ավելի շատ է անվստահությունը, ինչպես նկատում եմ: Ես անցկացրել եմ հարցում, իմ հարցումը, ինչու չես գնում, ինչպես չես գնում և հետաքրքրություն չկա: Ինչպես երևում է, սա հանգեցրել է մեծ անվստահության – երբ անընդհատ սկանդալներ են և երբ քաղաքական գործիչ լինելը դարձել է մասնագիտություն, հայհոյանք և կապված է կապիկության հետ: Այս ամենը կորցրել է վստահությունն այս գործընթացների նկատմամբ: Չկա վստահություն ժողովրդավարության նկատմամբ: Ամերիկացի նախագահներից մեկը երբ ասաց, իմ քվեաթերթիկը փամփուշտից հզոր է, ես չեմ հավատում»,- նշել է Յուրի Մեչիթովը:
Նրա խոսքով, մշտապես մասնակցում է ընտրություններին, սակայն ընտրական համակարգի նկատմամբ չունի վստահություն:
«Ես անձամբ չեմ հավատում այս ընտրություններին, չնայած նրան, որ բոլոր ընտրություններին մասնակցել, մշտապես քվեարկել եմ և 260 կուսակցությունից ընտրել եմ նրան, ով ինձ ավելի մոտ է եղել: Ցավոք, չեմ հավատում այս ընտրական համակարգին, որը հիմա է ձևավորվել, չեմ հավատում արդյունքներին, որը կատարվում է և զարմացա, որ այժմ այս ընտրություններում պարզվեց, որ կառավարող կուսակցությունը, որն ավելի շատ լծակ և պետական ռեսուրս ունի, ընդամենը մեկ տոկոսով է գերազանցում հակառակորդին – շատ զարմացա»,- հայտարարել է Յուրի Մեչիթովը: