Յուրաքանչյուր շաբաթ օր, Թբիլիսիում, կանցկացվի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, «Թիֆլիսյան շուկա» անվանմամբ
Քաղաքապետարանի տնտեսական զարգացման քաղաքային ծառայության նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա հունիսի 30-ից հուլիսի 28-ը ներառյալ, ամեն շաբաթ, 17:00-ից մինչև 23:00-ն, Թբիլիսիում, Ռիղեի այգում կանցկացվի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, «Թիֆլիսյան շուկա» անվանմամբ, որին ներկայացված կլինեն Թբիլիսիում պատրաստված ապրանքի տարբեր տեսակներ. աքսեսուարներ, տեքստիլ, էմալ, բատիկ, կերամիկա, ապակի, փայտ, կաշի և այլն:
Ցուցահանդես-վաճառքին կարող են մասնակցել Թբիլիսիում գրանցված միկրո և փոքր ձեռնարկատերերը:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, «Թիֆլիսյան շուկան» փոքր ձեռներեցությանը խրախուսող և աջակցող նախագիծ է:
«Շատ կարևոր է աջակցել այն մարդկանց, ովքեր աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի իրենց արտադրած իրերը կարողանան վաճառել այս կոնկրետ վայրում: Հիշեցնենք, տուրիստական սեզոն է, քաղաքում կան բազմաթիվ զբոսաշրջիկներ և այս հնարավորությունը նրանց համար կարևոր է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
«Թիֆլիսյան շուկա»-ն Ռիղեի այգում կանցկացվի այլ միջոցառումներին զուգահեռ: