Յուրաքանչյուր քաղաքացի, ով կլքի Մեստիայի տարածքը, կանցնի 14-օրա պարտադիր կարանտին
Յուրաքանչյուր քաղաքացի, ով դուրս կգա Մեստիայի տարածքից, կանցնի 14-օրա պարտադիր կարանտին,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ մամլո ասուլիսին:
Ինչպես այսօր հայտնի է դարձել, կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով, Մեստիայի մունիցիպալիտետում արգելվել է տեղաշարժը:
Տեղաշարժի սահմանափակումներ են գործարկվել նաև Մեստիա ավանի և այլ գյուղերի միջև: