Յուրաքանչյուր հրշեջ փրկարար մեզ համար հերոս է. Մամուկա Բախտաձե
Արտակարգ իրավիճակների ծառայության զարգացմանը դարձվում է մեծ ուշադրություն, մենք մեծացրել ենք գերատեսչության բյուջեն և մինչև 2020 թվականը Թբիլիսին կոմպլեքտավորվելու է նոր հրշեջփրկարարական մեքենաներով,-այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտարարել է փրկարարական ծառայության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, որը այսօր տեղի է ունեցել կառավարության գրասենյակում:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, կառավարության ղեկավարի կարգադրության համաձայն, մինչև 2022 թվականը ծառայությունը Վրաստանի ողջ մասշտաբով պետք է ունենա նորացված նյութա-տեխնիկական բազա և նոր տեխնիկա:
Մամուկա Բախտաձեն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներին մասնակից փրկարարներին և մեկ անգամ ևս ցավակցել է զոհվածների հարազատներին:
Հանդիպմանը ներկա էր արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Խուցիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan