Յուրաքանչյուր հայտարարություն հեռարձակողում ֆինանսական հիմնախնդիրների մասին, անհիմն է և ոչիրավասու
Յուրաքանչյուր հայտարարություն հեռարձակողում ֆինանսական հիմնախնդիրների մասին, անհիմն է և ոչիրավասու
Ցանկանում ենք արձագանքել այն անհիմն, ոչիրավասու և թերի հայտարարություններին, որոնք վերջին օրերին տարածվում են հանրային հեռարձակողի ֆինանսական վիճակի մասին:

Առանձին անձինք և կազմակերպություններ փորձում են իրավիճակի դրամատիզացում և այնպիսի ներկայացում, իբր հեռարձակողը թաքցնում է որևէ բան և վարկ է վերցնում ֆինանսական հիմնախնդիրների պատճառով:

Ցանկանում ենք ընդգծել այն փաստը, որ հանրային հեռարձակողը ֆինանսապես միակ թափանցիկ հեռուստատեսությունն է Վրաստանում և նրա կողմից ծախսված յուրաքանչյուր լարին, վերահսկվում է՝ հոգաբարձական խորհրդի, Վրաստանի խորհրդարանի, պետական աուդիտի ծառայության և անկախ աուդիտի կողմից:

Հեռուստատեսության ծանր տեխնիկական վիճակի բարելավման համար, ղեկավարությունը մշակել է տեխնիկական վերազինման ծրագիր, որի իրականացումը հնարավոր է միայն վարկային ռեսուրսներով, քանզի միանգամից այդքան գումար վճարելը անհնար է, ոչ միայն հանրային հեռարձակողի, այլ ցանկացած հեռուստատեսության համար: Տեխնիկական վերազինման արժեքը կազմում է մոտ 45 մլն. լարի և այդ գումարը հայթայթելու համար բանակցություններ են ընթանում ֆինանսական կազմակերպությունների հետ:

Պետք չէ բացատրել, այն փաստը, որ ֆինանսական ինստիտուտները նման վարկ չեն տրամադրում առանց նպատակը իմանալուն և իրականացնում են խիստ վերահսկում, թե ինչքանով նպատակահարմար է ծախսվում գումարը:

Բացի այդ, որոշ անձինք և կազմակերպություններ փորձում են «բաց դռների ջարդ և դատարանի ճանապարհով այդ լրատվության ձեռք բերում», որը դեռ գոյություն չունի: Խոսքը վերաբերում է այն փաստաթղթերին, որոնց հիման վրա պետք է տեղի ունենա վարկ վերցնելը: Հեռարձակողի ղեկավարությունը հոգաբարձական խորհրդին առաջարկել է վարկ վերցնելու, այն մարելու ծրագիրը, որի հիման վրա խորհուրդը պետք է թույլ տար սկսել բանակցություններ: Համապատասխանաբար, մանրամասն ծրագիրը, մրցութային փաստաթղթերը, ֆինանսավորման ծրագիրը, վարկի չափանիշները, ժամկետը, տոկոսադրույքը և այլ տիպի մանրամասներ պետք է մշակվեին միայն հոգաբարձական խորհրդի համաձայնությունից հետո և այդ գործընթացը այս պահին շարունակվում է: Այս փուլին փաստաթղթերը մշակման ընթացքում են և գոյություն չունի ավարտված տեսք:

Հատկանշական է, որ այն ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ և ընթանում են բանակցությունները, մանրամասն ուսումնասիրում են հեռարձակողի ֆինանսական վիճակը, գնահատում են ռիսկերը և ֆինանսական հիմնախնդիրների առկայության դեպքում վարկ չեն տրամադրի:

 

 

Այստեղից ելնելով, հանրային հեռարձակողը.

  • Վարկ չի վերցնի առանց ֆինանսների նախարարության թույլտվությամբ
  • Վարկ չի վերցնի առանց հոգաբարձական խորհրդի թույլտվությամբ
  • Վարկ չի վերցնի առանց մանրամասն ծրագրի, որոնք պետք է ներկայացվի ֆինանսական ինստիտուտներին
  • Ոչ մի թեթրի չի ծախսելու վերցված վարկի նախապես սահմանված նպատակից բացի
  • Վարկով գնված տեխնիկան պետք է դրվի վարկի ապահովման նպատակով

Ելնելով այստեղից, կարծիքները և կասկածները, որ հանրային հեռարձակողը թաքուն վարկ է վերցնելու տեխնիկական վերազինման համար, որը օգտագործվելու է այլ նպատակների համար, անհիմն են: Համապատասխանաբար դա փորձ է, խանգառել հեռարձակողի տեխնիկական վերազինման գործընթացին, որը իր գոյության ընթացքում իրականացվում է առաջին անգամ:

Այստեղ նույնպես պարզաբանում ենք, որ ակտիվ ընթանում է հեռուստատեսության նոր շենքի նախագծման գործընթացը, զուգահեռաբար վաճառվում է հանրային հեռարձակողի սեփականությունում գտնվող սեփականությունը, որը լրիվ օգտագործվելու է Պոլիտկովսկայա փողոցում հեռուստատեսության նոր շենքի շինարարության համար:

Հանրային հեռարձակողը կոչ է անում այս գործընթացով հետաքրքրվող կազմակերպություններին, չստանալ թերի լրատվություն և վերստուգել տարածված լրատվությունները, որից հետո անձամբ կայացնել արդար որոշում: