Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որ պաշտպանական կազմակերպությանն է ցանկանում անդամակցել, գործում է բաց դռների քաղաքականությունը, Վրաստանի և Ուկրաինայի եվրաատլանտյան ուղին լիովին անվտանգ է. Խավիեր Կոլոմինա

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի, առանց արտաքին միջամտության, որոշել, թե որ պաշտպանական կազմակերպությանն է ցանկանում անդամակցել, – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի և Ուկրաինայի իրավունքը՝ ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում են միանալ։

«Մենք շատ հստակ էինք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին։ Սկզբունքներից մեկը, որը մենք կրկնել ենք Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ցանկացած շփման ժամանակ, այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր երկիր, առանց արտաքին միջամտության, իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որ պաշտպանական կազմակերպությանն է ցանկանում անդամակցել։ Սա նշանակում է, որ գործում է բաց դռների քաղաքականությունը, և Վրաստանի ու Ուկրաինայի եվրաատլանտյան ուղին լիովին անվտանգ է։ Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին որոշումը կայացնում են ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները։ Ռուսաստանն իրավունք չունի վետո դնել այս որոշման վրա»,- ասել է Խավյեր Կոլոմինան։