Յուլյա Սկրիպալին տեղափոխել են ռազմաբազայի հիվանդանոց
Յուլյա Սկրիպալին տեղափոխել են ռազմաբազայի հիվանդանոց

Յուլյա Սկրիպալը, որը նախօրեին դուրս էր գրվել Սոլսբերի քաղաքի հիվանդանոցից, տեղափոխվել է ռազմաբազաներից մեկի հիվանդանոց, որտեղ կգտնվի զինվորականների հսկողության ներքո, գրում է The Sun թերթը։

«Նա, անվտանգության և ինքնազգացողության հսկման նկատառումներից ելնելով, գտնվում է ռազմաբազայի հիվանդանոցում»,–թերթին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Հիմա, ըստ թերթի, հույս կա, որ Յուլյան կկարողանա տեղեկություն տրամադրել, որը թույլ կտա որոշել թունավորման պատճառները։

Սոլսբերի քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը ավելի վաղ հաստատել էր Յուլյա Սկրիպալի դուրս գրվելը և հավելել, որ Սերգեյ Սկրիպալի վիճակը ևս բարելավվում է։