Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Վրաստանի իշխանությանը կոչ է անում Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինա
Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Վրաստանի իշխանությանը կոչ է անում Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինա

Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ և պահանջել նրան վերադարձնել Ուկրաինա։

Կուսակցությունը Վրաստանի իշխանությանը կոչ է անում դրսևորել քաղաքական կամք և խելամիտ որոշում կայացնել։

«Արդեն 43-րդ օրն է ողջ աշխարհը վախով ու տխրությամբ է հետեւում վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի հետապնդմանը։ Նախկին նախագահը, համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչը, առաջնորդը, որի վաստակն է ​​Վրաստանի բազմաթիվ բարեփոխումները և ներկայիս ձեռքբերումները, արժանանում է հանրության համար վտանգավոր հանցագործին հարիր վերաբերմունքի:

Հրապարակված տեսանյութերից, վկաների ցուցմունքներից ու բժիշկների ախտորոշումներից պարզ է դառնում, որ խոսվում է ձերբակալված քաղաքական գործչի առողջությանը վնասելու, արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու, անուղղելի վնասի մասին։ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ որոշ գործողություններ իրավապաշտպանները որակում են որպես խոշտանգում։ Նման իրավիճակն անթույլատրելի է։ Այս խայտառակությունը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ խղճի բանտարկյալը պետք է ազատ արձակվի։

«Բատկիվշինա» կուսակցությունն իր պայքարում բազմիցս անցել է Միխոյի կողմը։ Մենք, ինչպես ոչ ոք, հնարավորություն ունեցանք համոզվելու նրա մտադրությունների առատաձեռնության և իր ժողովուրդների հանդեպ ունեցած սիրո մեջ։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը, քաղաքական կամք դրսևորել և խելամիտ որոշում կայացնել։ Կոչ ենք անում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինայի տարածք: Այստեղ նա կկարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, վերականգնողական փուլ անցնել և շարունակել աշխատել ի շահ իր երկու հայրենիքների՝ Վրաստանի և Ուկրաինայի»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։